Ընդամենը 15 րոպեում պատրաստվող հրաշալի տորթի բաղադրատոմս

Ցանկացած տնային տնտեսուհի նախապատվությունը տալիս է քիչ ժամանակատար, բայց համեղ ու սննդարար կերակրատեսակներին: Հայտնի է, որ տորթ պատրաստելը բավականին երկարատև աշխատանք պահանջող պրոցես է:

Ստորև առաջարկվում է մի համեղագույն տորթի բաղադրատոմս, որի պատրաստման համար պետք չեն շատ բաղադրիչներ, մեծ ջանքեր ու երկար ժամանակ:

Խմորը պատրաստելու համար հարկավոր է իրար միավորել ներքոբերյալ բաղադրիչները: Հարկ է հիշել, որ չոր բաղադրիչները ճիշտ է նախ առանձին միավորել, խառնել, հեղուկային բաղադրիչները՝ առանձին: Ապա դրանք միավորել իրար:

Խմորային զանգվածը փոխադրել միկրոալիքային վառարանի համար նախատեսված տարրա և եփել մինչ պատրաստ լինելը:

Ստացված թխուկը բաժանել երեք շերտերի, որոնք հընթացս կմիավորենք կրեմային խառնուրդով:

Կրեմային զանգվածի համար հարկավոր կլինի յուղոտ ու թանձր թթվասեր և շաքարի փոշի:

Շերտերը միավորելուց հետո տորթի մակերեսը կարելի է ձևավորել խաղողի հատիկներով, կամ պարզապես շոկոլադային քերուկով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ընդամենը 15 րոպեում պատրաստվող հրաշալի տորթի բաղադրատոմս
error: Content is protected !!