Ընդամենը երկու բաղադրիչ պարունակող համեղ աղցան ձեր տոնական սեղանի համար

Այս երկբաղադրիչ աղցանը առանձնահատուկ ոչ մի բարդ պրոցես չի ենթադրում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այն իր մեջ ներառում է ընդամնեը երկու բաղդրիչ, բայց համային հատկանիշները միանգամայն գերազանցում են սպասված արդյունքը:

Աղցանի հիմնային բաղադրիչները սունկն ու կարտոֆիլն են: Նախօրոք խաշված կարտոֆիլն ու սունկը մասնատել համաչափ կտորների: Աղցանի համային հատկանիշի վրա էական նշանակություն է ունենում մարինացված սնկի համն ու ապա նաև մարինադի ջուրը:

Աղցանը ստանալու համար հարկավոր չէ մայոնեզ: Որպես սոուս օգտագործվում է սնկի մարինադի, ձիթապտղի յուղի և համեմունքային խառնուրդը:

Այս դեպքում խուսափում ենք նաև կանաչեղենի բազմազանությունից՝ համային աններդաշնակությունը բացառելու համար: Աղցանի մեջ օգտագործվում է միայն մի տեսակի կանաչի՝ սամիթ:

Բաղադրիչները հարկավոր է իրար միավորել նշված քանակով, որպեսզի համային աններդաշնակություն չառաջանա: Սունկը նախօրոք մարինացնելու համար այն խաշել՝ թողնելով մի լուծույթի մեջ, որի բաղադրության մեջ մտնում են սև, հատիկավոր պղպեղ, դափնու տերև, անիսոնի մեկ աստղիկ, սխտոր, չիլի, պեսոկ, կիտրոնաթթու, բուսայուղ, սամիթ՝ ամեն ինչից մի քիչ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ընդամենը երկու բաղադրիչ պարունակող համեղ աղցան ձեր տոնական սեղանի համար
error: Content is protected !!