Դուք այսպիսի մածնաբրդոշ ( ակրոշկա ) դեռ չեք փորձել

Ամառը հաճախ օգտագործվող սառը ուտելիքների շարքից այսօր ներկայացնում ենք  այս հետաքրքիր մածնաբրդոշ ( ակրոշկա )․-ի բաղադրատոմսը։ Տեսնելով նրա պարունակությունը դուք կզարմանաք, քանի որ այսպիսի բաղադրիչները միասին մեկ ուտեստում դուք դեռ փորձած դժվար թե լինեք։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

Ձու (խաշած) — 6 հատ
Երշիկ (բժշկական) — 250 գ
Վարունգ  — 4 հատ
Բողկ — 1 հատ
Կարտոֆիլ (խաշած ) — 10 հատ
Կանաչ սոխ — 1 կապ:
Սամիթ — 0.5 կապ:
Թթվասեր  — 250 գ
Ջուր — 1200 մլ
Աղ — ըստ ճաշակի
Կիտրոնաթթու -0․5 թ․գ

Պատրաստման եղանակը՝

Ինչպես արդեն բաղադրիչներից հասկացաք, պատրաստում ենք մեծ չափաբաժնով, քանի որ այն կարելի է սառնարանում պահել և մի քանի օր օգտագործել։Պատրաստելու համար վերցնում ենք կաթսան կտրատված սամիթն ու սոխը լցնում ենք կաթսայի մեջ վրան կիտրոնաթթու և աղ ենք ավելացնում, այս ամենը մի քանի րոպե  գտալով տրորում ենք, որպիսի հյութը հնարավորինս դուրս գա։

Այնուհետև ավելացնում ենք թթվասերը և դանդաղ ջուրը ավելացնելով խառնում։Խաշած ձուն, կարտոֆիլը,երշիկը, վարունգն ու բողկը մանր խորանարդիկներով կտրատում ենք և ավելացնում կաթսայում եղած զանգվածին։Այս ամենը մեկ ժամ սառնարանում պահելուց հետո կարելի է ճաշակել։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դուք այսպիսի մածնաբրդոշ ( ակրոշկա ) դեռ չեք փորձել
error: Content is protected !!