Դդմիկով պահածո․ պատրաստեք ամառը և օգտագործեք ամբողջ ձմեռ

Տնային տնտեսուհիները ամբողջ ամառ, քանի դեռ բանջարեղենները և մրգերը կարելի է գնել թարմ վիճակում, պատրաստում են պահածոներ՝ ձմռան համար։Ընդունված է պատրաստել՝ լոլիկի, պղպեղի և այլ բանջարեղեններից պահածոներ, սակայն քչերը գիտեն, որ դդմիով պատրաստված պահածոն ոչնչով չի զիջում նշվածներին։

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

Դդմիկ- 2 կիլոգրամ

Քաղցր պղպեղ — 1 կգ․

Սխտոր — 15 կտոր,

Տոմատի մածուկ -400 գր,

Սև պղպեղ — 5-6 ոլոռ,

Շաքարավազ -2/3 բաժակ,

Դափնու տերև — 5-6 տերև,

Քացախ — 1/2 բաժակ,

Բուսական յուղ — 1/2 բաժակ,

Աղ — 1 ճ․գ

Պատրաստման եղանակը՝

Հարկավոր է դդմիկները կեղևազատել, մաքրել և մանր խորհանարդիկներով կտրատել, պղպեղը նույնպես մաքրել և կտրատել, բայց երկարավուն։ Այս ամենը լցնել կաթսայի մեջ վրան ավելացնել շաքարավազը, աղը, բուսական յուղը, տոմատի մածուկը վրան 3-4 բաժակ ջուր ավելացնել և եփել 40 րոպե։

Ապա ավելացնել սև պղպեղը, սխտորը, դափնու տերևները, իսկ վերջում քացախը։Վերջ դդմիկով պահածոն պատրաստ է, այժմ այն լցրեք պահածոյացման համար նախատեսված տարաների մեջ և ամուր կափարիչը փակեք։

Պահածոն կարող եք պահել սառնարանում կամ եթե տանը ունեք այնպիսի հատվածներ, որտեղ ջերմաստիճանը տան ջերմաստիճանից ցածր է, կարող եք տեղավորել այնտեղ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դդմիկով պահածո․ պատրաստեք ամառը և օգտագործեք ամբողջ ձմեռ
error: Content is protected !!