Դդմիկով համեղ և հեշտ պատրաստվող կոտլետներ

Այս բաղադրատոմսը շատ հարմար, հեշտ ու արագ պատրաստվող է: Այն հաջողությամբ կարող է փոխարինել մսով կոտլետին, նույնիսկ ավելի հաճելի համ ունի, քան մսով կոտլետը:

Բաղադրությունը`

  • 1 կգ դդմիկ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 1 կապ սամիթ
  • 2 հատ ձու
  • 2 ճ/գ ալյուր
  • աղ, սև պղպեղ

Հարկավոր է դդմիկը (կաբաչկա) լվանալ, անցկացնել քերիչով, ավելացնել երկու հավկիթ, մի քիչ սխտոր, այլ համեմունքներ, համեմել աղով, պղպեղով, ապա ավելացնել ալյուր այնքան, որ ստացվի թանձր զանգված: Եթե դդմիկի հեղուկային մասը շատ է, կարելի է քերելուց հետո այն թողնել քամիչի մեջ, որ ջրային մասը քաշվի և ավելի հեշտ լինի դրանք տապակելը:

Երբ թանձր մասսան պատրաստ լինի, դրանց գդալով տեղափոխել նախօրոք տաքացված ձիթայուղով տապակա, կոտլետի ձև տալ և տապակել մինչ պատրաստ լինելը:

Կարելի է մատուցել թթվասերի կամ մայոնեզի զուգակցությամբ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դդմիկով համեղ և հեշտ պատրաստվող կոտլետներ
error: Content is protected !!