Դանդուռով օգտակար աղցան, որը նաև շատ համեղ է

Ինչպես գիտենք գարունն իր հետ բերում է ոչ միայն ջերմություն, հիանալի եղանակ, այլ նաև՝ ամենահամեղ կանաչիների տեսականին, որոնց կարելի անդադար սնվել, դրանցից մեկը հենց դանդուռն է, որը շատ օգտակար հատկություններ ունի:

Պատրաստում ենք աշխարհի ամենաօգտակար և ամենահամեղ Դանդուռով աղցան

Բաղադրությունը`

1 կապ դանդուռ
2 պճեղ սխտոր
2-3 ճաշի գդալ ձեթ
քացախ
աղ,
պղպեղ

Պատրաստման եղանակը`

Դանդուռը եփել աղ գցած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը, ապա քամիչով քամել, պաղեցնել և կտրատել:
Կտրատած դանդուռը լցնել աղցանամանի մեջ, ավելացնել մանր կտրատած սխտորը, քացախը, ձեթը:

Համեմել աղով և պղպեղով:
Մատուցելուց առաջ զարդարել կտրատած համեմով կամ մաղադանոսով:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դանդուռով օգտակար աղցան, որը նաև շատ համեղ է
error: Content is protected !!