Գլխարկի տեսքով և անհավանական համով հետաքրքիր աղցան. պարզ, բայց չկրկնվող

Հարկավոր է՝

100 գ կլորաձև խաշած բրինձ

5 հավկիթ

200 գ հավի կրծքամիս

1 կարտոֆիլ

1 պահածոյացված եգիպտացորեն

1 փունջ սոխ

2, 3 ճաշի գդալ մայոնեզ

աղ, պղպեղ՝ համտեսել

1 կարմիր ճակնդեղ՝ զարդարելու համար:

Նախօրոք թվային ֆորմայով կտրտել երկուական երկու և զրո՝ արտաքին զարդարանքի համար:

Իրար միավորել խաշած հավկիթը, խաշած բրինձը, հավի փափկամիսը, եգիպտացորենը, կիսախաշ վիճակում քերած կարտոֆիլը, կանաչ սոխը: Աղել, պղպեղել: Զանգվածը լցնել կլորավում տարրայի մեջ, որը նախօրոք պատված կլինի ցելաֆոնե տոպրակով: Լցնել, տրորելուց հետո թողնել մի քիչ սառի:

Առանձին քերել խաշած կարմիր բազուկը, ջրային մասը քամել, հետո պատրաստել նույնքան բրինձ:

Արդեն փոքր-ինչ սառած աղցանային հիմքը փոխադրել ափսեի մեջ, տակի մասը ստվարաթղթով երիզել, վերևի մասը պատել պազուկով, հետո հանել տակի երիզը, մայոնեզապատել երիզաձև, դրա վրա էլ բրինձ դասավորել:

Աղցանի վերևի հատվածն էլ մի գունդ բրինձ տեղադրել՝ գլխարկի տեսքի ամբողջականության համար: Հետո տեղադրել նաև նախօրոք պատրաստված պանրային թվերը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գլխարկի տեսքով և անհավանական համով հետաքրքիր աղցան. պարզ, բայց չկրկնվող
error: Content is protected !!