Բալային միջուկով հրաշալի տորթ, որի շքեղությունն ու համը անտարբեր չի թողնի ոչ ոքի

Տորթի յուրօրինակ հետաքրքիր տեսքը միանգամայն համահունչ է համային հատկանիշների հետ: Բոլոր նրանք, ովքեր կօգտվեն այս տորթից. մեծ բավականություն կստանան:

Խմորի համար.

Խառնել մթերքները: Կարևոր է սկզբում միավորել չոր բաղադրիչները, կարագով տրորել, հետո նոր ավելացնել թթվասերը: Թթվասերը նախապես մշակել սոդայով, նոր ավելացնել ընդհանուր մասսային: Մասսան սեղանի վրա տրորել այնքան, մինչ վերածվի պինդ խմորի: Այն երեք մասի բաժանել:, Երկուսը փոխադրել սառնարան, մեկի հետ սկսել աշխատել:

Պատրաստել բալային միջուկը:

Եռացնել շաքարով խառնած սառեցված բալը, ավելացնել օսլայով հագեցած հեղուկը, եռացնել մինչ թանձրանալը, սառեցնել:

Խմորը բացել որոշակի հաստությամբ, զուգահեռ ձողերով կտրել մոտ 10 սմ լայնության ձողերի: Մեջտեղում տարածել բալային զանգվածը, փաթաթել:

Տորթի կաղապարի մեջ, ստվարաթղթի վրա կլորաձև դասավորել արդեն գլանաձև դարձրած խմորային կլորակները բալային միջուկով: Թխել 8-10 րոպեի չափ: Անմիջապես տաք վիճակում շերտը թթվասերապատել:

Նույնն անել մյուս խմորի հետ:

Քամած թթվասերին ավելացնել շաքարի փոշի ու միավորել շերտերը: Տորթի մակերեսը ձևավորել ըստ ճաշակի ու նախասիրության:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բալային միջուկով հրաշալի տորթ, որի շքեղությունն ու համը անտարբեր չի թողնի ոչ ոքի
error: Content is protected !!