Արեք կարտոֆիլի մեջ «փոսիկներ» և հետո լցոնեք այն այս բաղադրիչներով․ Արդյունքն անհավանական համեղ է ստացվում

Այսօր ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի շատ համեղ կարտոֆիլով ուտեստի բաղադրատոմս, որը կստիպի դարձնել այս ուտեստը մշտական հավաքույթների ժամանակ՝ խորովածի հետ միասին։

Ձեզ հարկավոր է

6 միջին չափի կարտոֆիլ,
3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
եփած աղ,
1/2 բաժակ տապակած բեկոն,
1 բաժակ քերած չեդեր (պանիր),
1/2 բաժակ թթվասեր,
2 ճաշի գդալ սոխ։

Պատրաստումը

Կտրեք երկու կողմերից կարտոֆիլը ոչ մեծ կտորների, որպեսզի այն ուղիղ կանգնի։  Այնուհետև օգտագործեք դանակ, որպեսզի յուրաքանչյուրում անեք ոչ այդքան մեծ կոն, կամ փոսիկ։

Լցրեք մի փոքր ձիթապտղի յուղ կարտոֆիլի վրա և նաև լցրեք աղ։ Ուղղահայաց դիրքում դրեք կարտոֆիլը  180 ° С ջերմության տակ, 40 րոպե։ Այժմ լցոնեք կարտոֆիլը բեկոնով, որից հետո մի փոքր պանիր լցրեք վերևից և եփեք ևս 10 րոպե։ Վերջին հատվածում լցրեք թթվասեր, վերևի հատվածում բեկոն, սոխ և կանաչի։

Ինչպես արդեն տեսնում եք, այս կարտոֆիլները շատ հարմար են խորովածի հետ ուտելու համար և միայն փորձելուց հետո կզգաք ուտեստի անհավանական համը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

 

Оцените статью
Արեք կարտոֆիլի մեջ «փոսիկներ» և հետո լցոնեք այն այս բաղադրիչներով․ Արդյունքն անհավանական համեղ է ստացվում
Լաբրադոր ցեղատեսակի շունը խնդրում է ներել իրեն․ Այս տեսանյութը կարելի է անվերջ դիտել
error: Content is protected !!