Արագ պատրաստվող տորթ․ Ձեր սիրելի մրգերից

Այսպիսի տորթեր հաճախ փորձում ենք սրճարաններում և մտածում ենք, որ տնային պայմաններում պատրաստելը անհնար է, այն շատ բարդ է։ Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որի օգնությամբ այս տորթը ձեր սեղանին կհայտնվի շատ կարճ ժամանակամիջոցում։Տորթը պատրաստելիս կարող եք օգտագործել ձեր սիրելի միրգը։

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

Ձու — 1 հատ

Կաթ — 1 բաժակ

Բուսական յուղ — 3 ճ․գ

Կակաոի փոշի — 2 ճ․գ

Շաքարավազ- (4ճ․գ բիսկվիթի, 3 ճ․գ կրեմի համար)

Ալյուր — 3 բաժակ

Կերակրի սոդա — 1 թ․գ

Փխրեցուցիչ- 1 ճ․գ

Բալ  — 100 գ

Թթվասեր -150 գ

Կաթնային շոկոլադ -ըստ ցանկության, ձևավորելու համար։

Պատրաստման եղանակը՝

Այս մրգային տորթը պատրաստելու համար նախ պետք է ձուն և շաքարավաղը լցնել տարայի մեջ և լավ հարել, ապա ավելացնել կակաոն և մի փոքր ալյուր, երբ այս ամենից համասեռ զանգված կստանաք, ավելացրեք բուսկան յուղը, կաթը, փխրեցուցիչն ու կերակրի սոդան։ Երբ այս ամենը լավ կխառնելք ավելացրեք մնացած ալյուրը։ Վերջ խմորը պատրաստ է, հարկավոր է այն դնել ջեռոցը և եփել միջին ջերմաստիճանով, երբ զգաք, որ այն պատրաստ է թողեք սառչի, իսկ այդ ընթացքում պատրաստեք կրեմը, այն պատարստելու համար ձեզանից պահանջվում է թթվասերն ու շաքարավազը լավ հարել։Ներկայացրեցինք, թե ինչպես կարելի է պատրաստել մեկ շերտով տորթ, սակայն դուք կարող եք պատրաստել մի քանի շերտ և կրեմով միացնել իրար, իսկ վերջում հարկավոր է կրեմի վրա շարել ձեր սիրելի միրգը և շաղ տալ քերած շոկոլադը։

Оцените статью
error: Content is protected !!