Անչափ համեղ այս կրեմը պլոմբիր պաղպաղակի համ է հիշեցնում և հարմար է ամենատարբեր թխվածքների ու տորթերի համար

Այս կրեմը շատ հարմար է թխվածքների, տորթերի, էկլերների, կրեմով լցոնած զանազան անուշեղենների համար:
Պատրաստվում է շատ հեշտ, չունի ոչ մի գաղտնիք, իսկ բաղադրիչներն էլ հասանելի են բոլորին:

Միակ բանը, որ պետք է նկատի ունենալ, դա այն է, որ կրեմն անմիջապես պատրաստելուց հետո թվում է ոչ այնքան պինդ: Դրա համար, եթե նախատեսել եք որևէ բան թխել, ապա կրեմը պատրաստեք նախապես և դրեք սառնարան: 1 ժամ անց այն կաող եք օգտագործել:
Սառնարանում այն կկայունանա և կստանաք հիանալի համով նուրբ կրեմ:

 Բաղադրիչները

Ձու-2 հատ

Շաքարավազ-130-150գր.

Վանիլ-1 տուփ

Ալյուր- 2 ճ/գ

Թթվասեր-350գր.

Պատրաստումը
Կաթսայի մեջ հարեք 2 ձու, ավելացրեք 130-150գր. շաքարավազ, վանիլ և մաղելով լցրեք 2 ճ/գ ալյուր:
Այնուհետև ավելացրեք 350գր 20-30%-անոց յուղայնության թթվասերև հարեք:
Վերջ ձեր կրեմը պատրաստ է: Մնում է միայն չկորցնել բաղադրատոմսը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անչափ համեղ այս կրեմը պլոմբիր պաղպաղակի համ է հիշեցնում և հարմար է ամենատարբեր թխվածքների ու տորթերի համար
error: Content is protected !!