Աննկարագրելի համեղ խմորեղեն, պատրաստման յուրահատուկ եղանակ

Խմորեղենի հիմնային շերտ ստանալու համար հարկավոր է.

6 հավկիթ

200 գ շաքար

4 ճաշի գդալ եռացող ջուր

150 գ ալյուր

Փխրեցուցիչ 1 տոպրակ

2 ճաշի գդալ կակաո:

Վերոնշյալ բաղադրիչները խառնում ենք, ստանում խմոր և թխում քսան րոպե: Սա խմորեղենի հիմնական մասն է: Սառելուց հետո բավականին հաստ բիսկվիտային շերտը մեջտեղից թելով կամ դանակով կիսում ենք, մի մասը հաստ շերտով կրեմապատելուց հետո վրան դնում ենք միջին շերտը:

Մեջտեղի շերտը տարբերվում է ընդհանուրից, այն ստանում ենք՝ խառնելով հետևյալ բաղադրիչները.

5 սպիտակուց

160 գ շաքար

3 ճաշի գդալ ալյուր

250 գ աղացած ընկույզ:

Նախ սպիտակուցը փրփրացնել, հետո լցնել մյուս բաղադրիչները, թխել, սառեցնել, դնել նախօրոք կրեմապատված առաջին շերտի վրա: Սրա վրա ևս հաստ շերտով քսել արդեն երկրորդ կրեմը:

Առաջին շերտի կրեմի համար պետք է.

5 դեղնուց

200 գ շաքար

300 գ կարագ:

Երկրորդ շերտի կրեմի համար.

350 մլ կաթ

վանիլային պուդինգի խառնուրդ (40 գ)

3 ճաշի գդալ շաքարավազ

2 տոպրակ վանիլային շաքար:

Երկրորդ շերտի կրեմը տարածելուց հետո տորթի հավաքումը սահմանափակում ենք նախօրոք մեջտեղից կիսված հիմնային շերտի մյուս մասը այս ամենի վրա դնելով:

Պատրաստել գլազուր:

Գլազուրն ամբողջությամբ տարածել տորթի մակերեսին, փոխադրել սառնարան: Երկժամյա սառեցնելուց հետո կարելի է կտրել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աննկարագրելի համեղ խմորեղեն, պատրաստման յուրահատուկ եղանակ
error: Content is protected !!