Թխվածքն ունի աննկարագրելի համային որակներ ու շքեղ տեսք: Այս թխվածքն առանձնահատուկ համ է ստանում իր պարունակության մեջ մտնող շատ խնձորի և քիչ խմորի շնորհիվ:
Ոչ պինդ մածուցիկ խմոր ստանում ենք տվյալ մթերքների միախառնումից:
Նախ աղով, ապա նաև շաքարով հարում ենք հավկիթի նախ սպիտակուցը, ապա նաև դեղնուցը: Սպիտակ, փրփրած զանգվածին ավելացնում ենք մյուս բաղադրիչները՝ բերելով համասեռության: Ոչ պինդ, մածուցիկ խմորային զանգվածի մեջ հարկ է շերտատած խնձոր լցնել:
Մինչ խմորին խնձոր ավելացնելը հարկ է այն մշակել: Քերիչով խնձորն անցկացնել՝ ստանալով բարակ շերտեր: Խնձորի շերտերը ցողել կիտրոնի հյութով ու խառնել. համ խնձորը հաճելի թթվային համ կունենա, համ չի սևանա, գունափոխվի խմորի մեջ:
Խմորն ու խնձորը միավորելով՝ մասսան տեղավորել խոհանոցային կաղապարի մեջ, որը նախապես պետք է պատել խոհանոցային ստվարաթղթով:
Հարթեցնել զանգվածը և թխել: Թխվելուց հետո թխվածքի մեջտեղի մասը ափսեով ծածկել, շաքարի փոշի ցանել թխվածքի եզրերին: