Անհավանական որակյալ կրեմ առանց սերուցքի. Պլոմբիր

Երկու հավկիթն ու 150 գրամ շաքարը միավորել ու հարել, լցնել 60 գրամ եգիպտացորենի օսլա, հետո 500 միլիլիտր կաթը դանդաղորեն ավելացնել այս մասսայի վրա:

Զանգվածը եփել հանդարտ կրակի վրա, խառենլ շարունակաբար, որ մասսան չկպնի ամանի տակից և գույնը չփոխի:

Երբ եփվող զանգվածը բավականաչափ թանձրանա, կրակից վերցնել: Մի փոքր էլ այդպես խառնել: Հետո ամանը տեղափոխել սառույցով լեցուն հեղուկի մեջ՝ շարունակաբար խառնելով, որ սաչի:  Մակերեսը ցելաֆոնապատել, որ չչորանա:

Այլ տարրայի մեջ 200 գրամ սերուցքային կարագն ու վանիլային շաքարը հարել հարիչի ողջ հզորությամբ մոտ երկու րոպե, մինչև ստացվի փուչիկներով եթերային զանգված:

Հետո պետք է իրար միացնել եփված հիմքը և հարած կարագը: Եփված հիմքը միացնելուց առաջ հարիչով լավ խառնել, որ դառնա փափուկ ու համասեռ:

Աստիճանական կարգով կարագին ավելացնում ենք եփված հինային մասսան՝ «մեկ գդալ հիմքից հետո հարիչով հարել» սկզբունքով:

Այսպես շարունակում ենք միասեռ դարձնել ամբողջական մասսան:

Ստացված կրեմը շատ հարմարավետ է ցանկացած տիպի կրեմային պարունակությամբ խմորեղենների համար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անհավանական որակյալ կրեմ առանց սերուցքի. Պլոմբիր
error: Content is protected !!