Անհավանական համեղ ու պարզ կորեական աղցան

Աղցանի հիմնային բաղադրիչները տավարի կամ հավի լյարդը և կորեական գազարն են:

Տավարի կամ հավի լյարդ — 500 գրամ

Կորեական գազար — 200 գրամ

Սոխ — 3 հատ

Թթվասեր կամ մայոնեզ՝ ըստ ճաշակի:

Մանրակրկտորեն մաքրել տավարի լյարդը, հեռացնել մակերեսի փառը, երկար եփել մինչև պատրաստ լինելը և թողնել, որ սառչի նույն այն ջրում, որտեղ եփվել է, քանի որ այդպես այն ավելի հյութալի կլինի: Սոխը կտրատել կիսակլորակներով, մարինացնել մեկ բաժակ սառը ջրի, կես ճաշի գդալ աղի, երեք ճաշի գդալ շաքարի և հինգ ճաշի գդալ էսենցիայի լուծույթի մեջ: Թողնել սառնարանում 30 րոպե:

Տավարի լյարդը սառելուց հետո ձողաձև կտրատել:

Վրան տարածել ջրից հանված, մարինացված սոխը, հետո լցնել կորեական գազարը, մանրակրկտորեն խառնել, աղել ըստ անհրաժեշտության, վերջում էլ հավելել մայոնեզն ըստ ճաշակի:

Մինչ աղցանի մատուցումը ցանկալի է այն մոտ քսան րոպեի չափ թողնել սառնարանում, որ իրար խառնվեն բաղադրիչների համերը:

Մատուցել կարելի է նաև առանց մայոնեզի: Մայոնեզի առկալությունը թողնում ենք ձեր քիմքի նախընտրությանը:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անհավանական համեղ ու պարզ կորեական աղցան
error: Content is protected !!