Այս ջեռեփուկը հրաշալիորեն կարող է փոխարինել կոտլետներին. փորձեք և կհամոզվեք ինքներդ

Առաջարկվող ջեռեփուկը հրաշալի կերպով կարող է փոխարինել մեզ քաջ հայտնի կոտլետներին: Համեղ ու հյութալի այս ջեռեփուկը բավականին հագեցնող է, հյութալի ու հարմար պատրաստելու համար:Որպես մսային բաղադրիչ կարելի է օգտագործել ցանկացած տեսակի միս: Աղացած միսը հարկավոր է շաղախել նախապես կաթով փափկեցված հացի կտորների հետ, հետո համեմել, աղել, հավկիթ, քերած գազար, կանաչի և նշված մյուս բաղադրիչներն ավելացնել, միասին տրորել: Ընդ որում՝ քերած գազարը հարկավոր է նախապես սոխով տապակել:

Զանգվածը տարածել համապատասխան տարրայի մեջ: Կարելի է թխել նաև փայլաթիթեղում: Տարրայի մեջ հավասարաչափ տեղավորելուց հետո եփուկի մակերեսը պատել հարած հավկիթի շերտով:

Ջեռոցում հարկ է թողնել 60 րոպեի չափ: Ժամանակի ավարտից հետո հանել: Մատուցել քիչ հովանալուց հետո:

Հոլովակը՝ ստորև:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս ջեռեփուկը հրաշալիորեն կարող է փոխարինել կոտլետներին. փորձեք և կհամոզվեք ինքներդ
error: Content is protected !!