Այս հրաշք տորթը պատրաստվում է 15 րոպեում․ անպայման փորձեք

Այս հրաշք տորթը պատրաստվում է ընդամենը 15 րոպեում՝ թխվելու հետ միասին։ Նրբահամ է, ծավալուն և փափուկ։ Այս բաղադրատոմսն անպայման պետք է լինի յուրաքանչյուր տնային տնտեսուհու մոտ՝ անսպասելի հյուրերի ժամանման դեպքում լավագույնս նախապատրաստված լինելու համար։

Սկզբից միավորում ենք չոր բաղադրիչները՝

6 ճ/գ ալյուրը,

2 ճ/գ օսլան,

2 թ/գ փխրեցուցիչը,

վանիլինը,

2 ճ/գ կակաոն։

Խորը թասիկի մեջ 2 ձուն հարում ենք 4 ճ/գ շաքարավազի հետ, ավելացնում աղը, 10 ճ/գ կաթը, լավ խառնում։ Խառնուրդը միավորում ենք ալյուրի զանգվածի հետ։ Խառնում։ Պատրաստի խմորի մեջ ավելացնում ենք 6 ճ/գ արևածաղկի ձեթ։

Միկրոալիքային վառարանի համար նախատեսված ապակյա կաղապարը յուղում ենք, մեջը լցնում խմորը և դնում միկրոալիքային վառարանի մեջ՝ 752 հզորությամբ՝ 8-9 րոպեով։ Պատրաստի բիսկվիթը մեծանում է 2-3 անգամ, որն էլ բաժանում ենք 2-3 շերտի։ Կրեմի համար թթվասերին ավելացնում ենք շաքարի փոշին և լավ հարում։ Կրեմը քսում ենք խմորի շերտերի վրա՝ շարելով վերջիններս։ Զարդարում ենք տորթն ըստ ճաշակի, օրինակ քերած շոկոլադով և մրգերով։

Իրոք որ այս տորթը փրկություն է անսպասելի հույրերի դեպքում։ Արագ-արագ թխում ու մատուցում ենք։ Հյուրերը հաստատ կհավանեն, անպայման ճաշակեք։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս հրաշք տորթը պատրաստվում է 15 րոպեում․ անպայման փորձեք
error: Content is protected !!