Այս համեղ խմորեղենը պատրաստելու համար երկար չարչարվել, խմոր անել հարկավոր չէ․տեսեք թե ինչ տարբերակ են մտածել խոհարարները

Երբ հյուրեր ենք ունենում առաջինը, ինչ մտածում ենք դա հյուրասիրությունն է, հատկապես հայերիս մոտ հյուրին առանց սուրճի և քաղցրավենիքի ճանապարհելը ընդունված է։Բայց բոլոր տնային տնտեսուհիները չէ, որ ունեն այդքան ժամանակ երկար խմոր պատրաստելու, սպասելու, որ այն սառչի, կրեմ պատրաստելու։Հենց այդպիսի տնային տնտեսուհիների համար ներկայացնում ենք շատ արագ ու հեշտ պատրաստվող այս քաղցրավենիքը։Գոհ կմնան ոչ միայն հյուրերը, այլ նաև այն շատ դուր կգա ձեր երեխաներին։


Անհրաժեշտ բաղադրիչները՝

Կաթնաշոռ — 300 գ

Թթվասեր —   3 ճ․գ

Շաքար     —  4 ճ․գ

Վանիլին -0․5 թ․գ

Կակաոի շականակագույն փոշի — 1.5 թ․գ

Չոր թխվածքաբլիթներ — 18 հատ

Մուգ շոկոլադ — 60 գ<<ըստ ցանկության>>

Պատրաստման եղանակը՝

Սկզբում պատրատում ենք կրեմը, դրա համար անհրաժեշտ է հարիչով հարել կաթնաշոռը, թթվասերը և ավելացնել վանիլին։ Ստացված զանգվածից մի քանի ճաշի գտալ առանձնացնում ենք և դրա վրա ավելացնում շականակագույն կակաոի փոշին, սա մեզ անհրաժեշտ է վերևի շերտի համար, իսկ սպիտակ կրեմը մեջտեղի շերտերի համար։ Վերցնում ենք ափսեն վրան շարում ենք թխվածքաբլիթները, եթե  դուք գնե եք մեծ չափի ապա ափսեի մեջ իրար կողք դրեք երեք հատ պատեք կրեմով, նույն գործողությունը կրկնեք մի քանի անգամ, իսկ վերևի շերտը պատեք շականակագույն կրեմով։

Վերջում հալեցրեք մուգ շոկոլադը և բոլոր կողմերից լցրեք քաղցրավենիքի վրա։ Շոկոլադը ըստ ցանկության, կարող եք դրա փոխարեն խմորեղենը պատեք չոր թխվածքաբլիթների փշուրներով։ Վերջ խմորեղենը պատրաստ է, շոկոլադային տարբերակը այսպիսի տեսք կունենա։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս համեղ խմորեղենը պատրաստելու համար երկար չարչարվել, խմոր անել հարկավոր չէ․տեսեք թե ինչ տարբերակ են մտածել խոհարարները
error: Content is protected !!