Եթե ցանկանում եք զարմացնել ընտանիքի անդամներին կամ հյուրերին ձեր խոհարարական հմտություններով, ապա պատրաստեք այս կոտլետ-անակնկալը, քանի որ նրանք այսպիսի բան դեռ փորձած չեն լինի։ Այս կոտլետի յուրահատկությունը այն է, որ նրա մեջ կգտնեք ամբողջական կարտոֆիլ։
Պատրաստման համար անհրաժեշտ է՝
Աղացած միս — 500 գր
Կարտոֆիլ — 500 գր
Սոխ- 1-2 հատ
Սամիթ-մի քանի տերև
Ձու — 1 հատ
Պաքսիմատ — 3ճ․գ
Աղ, սև պղպեղ — ըստ ճաշակի
Պանիր — 70-100 գր
Տոմատի հյութ — 1 բաժակ
Մանր կտրատված սոխը, պաքսիմատը և միսը խառնում ենք, ապա ավելացնում ձուն, նախապես մանրեցված սամիթը և մնացած համեմունքները, այս ամենը հարկավոր է լավ խառնել։ Երբ ստանաք համասեռ զանգված ձեռքով վերցրեք մեկ գտալի չափով միս մեջը դրեք կարտոֆիլը չկտրտված վիճակում և երկարավուն տեսք տվեք զանգվածին։ Այս տարբերակով պատրաստեք մի քանի կոտլետ տեղափոխեք նախապես տաքացված և յուղով պատված ջեռոցի տապակի մեջ, կոտլետների վարա պարակ շերտով պանիր շարեք և շաղ տվեք տոմատի հյութը։Վերջ արդեն կարող եք եփել և տաք վիճակում մատուցել։
Կոտլետների պատրաստման եղանակին ավելի մանրամասն ծանոթացեք տեսանյութում։