Ամենամատչելի և հեշտ պատրաստվող տորթը. նրբահամ ու շքեղ տորթ, որը կգոհացնի բոլորին

Աննկարագրելի համով ու հրաշալի տեսքով տորթը ստանում ենքկես կիլոգրամի չափ թխվածքաբլիթի և կրեմի միավորումով:

Կրեմը ստանում ենք մեկ լիտր նարնջի հյութի, մեկ բաժակ շաքարի և ութ գդալ մանիի միախառնուրդով: Հյութի մեծ լուծել շաքարն ու մանին, հետո եփել մինչ թանձրանալը: Թանձրանալուց հետո սառեցնել: Սառելուց հետո ստացված զանգվածն այնքան հարել հարիչով, որ ստացվի համասեռ, եթերային զանգված:

Կրեմը տարածել նախապես պատրաստված տարրայի հատակին՝ տարրան նախապես սննդային տոպրակով պատելով: Հավասարաչափ տարածված կրեմի վրա դասավորել շոկոլադային թխվածքաբլիթները, թխվածքաբլիթների վրա տարածել կրեմային զանգվածը, որի վրա էլ դասավորել շերտատած բանանի կտորները:

Բանանային շերտի վրա կրկին թխվածքաբլիթ դասավորել, ապա կրկնել վերը նշված շերտային հերթականությունը: Տորթի ավարտից հետո զանգվածտ սառեցնել: Այդ ընթացքում նաև կներծծվեն տորթի բաղադրության մեջ մտնող թխվածքաբլիթները:

Հանելուց հետո տարրան շրջել: Շրջված զանգվածի վրա զուգահեռաձև տարածել նախօրոք պատրաստած գլազուրային լուծույթը գծային սկզբունքով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ամենամատչելի և հեշտ պատրաստվող տորթը. նրբահամ ու շքեղ տորթ, որը կգոհացնի բոլորին
error: Content is protected !!