Ամենահամեղ մրգային փունջը՝ ձեր սեղանի վրա․ Խնձորով թխվածք՝ պուդինգային կրեմով.

Երբ խոսք է գնում ամենահամեղ թխվածքների մասին, խնձորով տարբերակներն անպայման լավագույն տասնյակում են հայտնվում։ Այսօր առաջարկում ենք նորույթ փորձել՝ խնձորով թխվածք՝ պուդինգային կրեմով։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթ
  • Վանիլային շաքար
  • Թթվասեր
  • Շերտավոր խմոր
  • Ծիրանի ջեմ
  • Շաքար
  • Խտացրած կաթ
  • Եգիպտացորենի օսլա
  • Շագանակագույն շաքար
  • Խնձոր

Պատրաստման եղանակը

Խառնեք շաքարավազը, վանիլային շաքարն ու եգիպտացորենի օսլան։ Կամաց–կամաց ավելացրեք կաթը։ Խառնեք մինչև համասեռ դառնալը։ Անընդհատ խառնելով զանգվածը ցածր կրակի վրա պուդինգ պատրաստեք։

Երբ այն մի քիչ սառչի, ավելացրեք խտացրած կաթը և թթվասերը։ Հարեք մինչև համասեռ դառնալը։

Շերտավոր խմորի շերտի կարճ մասից 2 սմ լայնքով 4 շերտ կտրեք։ Մնացած խմորը կլոր գրտնակեք ձևամանի չափսից մի քիչ մեծ։

Ձևամանի հատակին յուղաթուղթ փռեք։ Խմորը տեղափոխեք ամանի մեջ և կողքերը ձևավորեք։

Խնձորները կիսեք, միջուկը հանեք և բարակ կտրատեք։

Պուդինգը լցրեք խմորի զամբյուղի մեջ։ Հավասարեցրեք։ Խնձորների առաջին շարքը շրջանաձև շարեք։ Այդպես կրկնեք՝ օգտագործելով բոլոր խնձորները։ Խնձորները պետք է լինեն թխվածքի մեջտեղում։

Վրայից շագանակագույն շաքար լցրեք։ Թխեք 200°С-ում 30-35 րոպե։

Վրայից ծիրանի ջեմ քսեք և թողեք՝ սառչի։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ամենահամեղ մրգային փունջը՝ ձեր սեղանի վրա․ Խնձորով թխվածք՝ պուդինգային կրեմով.
error: Content is protected !!