Ամենահամեղ բլիթները, որոնք կյանքումս կերել եմ

Սրանք իմ կերած ամենահամեղ բլիթներն են!!

Որպես միջուկ կարելի է օգտագործել ցանկացած բան:Համեղ կստացվի թարմ ազնվամորիով կամ եփած կրեմով:

Բաղադրատոմս

500մլ. կաթ
2 հատ ձու
125գ. կարագ կամ մարգարին
2ճ.գ.+2թ.գ. շաքարավազ
1,5թ.գ. աղ
11գ. թթխմոր(1 տուփ)
0,5 բաժակ տաք ջուր
ալյուր(այնքան,որ խմորը ձեռքերին չկպչի,սակայն շատ պինդ էլ չլինի)
Ստացվում է 40 հատ բլիթ

Պատրաստման եղանակ

Խառնել կաթն ու ջուրը,տաքացնել,ավելացնել շաքարավազ և թթխմոր:

Խառնել և թողնել 15 րոպե:

Այժմ ավելացնել ձու,կարագ:

Հետո ավելացնել աղ,վանիլին,լավ խառնել:

Կամաց-կամաց ավելացնել ալյուր և գդալով խառնել:

Խմորը դնել սեղանին և հունցել,ավելացնել ալյուր:

Կարող է օգտագործվել մոտ 400գ. ալյուր:

Ծածկել խմորը,թողնել 1,5 ժամ:

Բացել գրտնակով խմորը,կլորներ անել միջին չափի(բաժակով):

Թողնել մի փոքր,մինչև մեծանան 2 անգամ:

Թավայի մեջ լցնել ձեթ այնքան,որ բլիթները չդիպչեն իրար և չդիպչեն հատակին:

Տապակել 2 կողմից,հանել դնել անձեռոցիկի վրա:

Տապակելիս մեջտեղի հատվածը սպիտակ է մնում:Այդ հատվածից պետք է միջուկ լցնել:

Կարելի է մատուցել նաև առանց միջուկի,ուղղակի վրան ավելացնել շաքարի փոշի:Այդպես նույնպես շատ համեղ է:

Աղբյուր

Оцените статью
Ամենահամեղ բլիթները, որոնք կյանքումս կերել եմ
Տեսեք, թե  ով է  աշխարհի երրորդ մեգահարուստ մարդը
error: Content is protected !!