Ամառային տորթ հատապտուղներով․ այն պատրաստ կլինի 15 րոպեից

Հատկապես ամառը տնային տնտեսուհիները չեն ցանկանում երկար կանգնել գազօջախի կողքին, և այսպիսի արագ, հեշտ պատրաստվող քաղցրավենիքները հենց այս եղանակի համար են։

Այս հատապտղային տորթը պատրաստելու համար անհրաժեշտ է՝

Ազնվամորի 400գ․

Հապալաս  200 գ․

Թթվասեր  800 գ․

շաքարավազ — 1 բ.

ջուր — 100 մլ․

ժելատին — 30 գ․

վանիլային շաքար 8 գ:

Այս տորթը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է, վերցնել 2 տարա, առաջինի մեջ լցնել 100մլ․ ջուր և 30գ․ ժելատին խառնել և դնել մի կողմ։ Ապա երկրորդ տարաի մեջ լցնել թթվասերը, շաքարավաղը և լավ հարել, այնուհետև ավելացնել վանիլային շաքարը։ Այս ամենը լավ հարելուց հետո առաջին տարայի պարունակությունը՝ ժելատինը ավելացնել այդ զանգվածին լավ խառնել, արդեն համասեռ դարձած զանգվածին ավելացնել հատապտուղները՝ ազնվամորին և հապալասը, այս ամենը տեղափոխել ջեռոցի կաթսայի մեջ և եփել միջին ջերմաստիճանով։ Այս տորթի յուրահատկություններից մեկն այն է, որ անհրաժեշտություն չկա կրեմով պատելու։

Իսկ պատրաստման ձևին ավելի մանրամասն ծանոթացեք տեսանյութում․

Оцените статью
Ամառային տորթ հատապտուղներով․ այն պատրաստ կլինի 15 րոպեից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Վլադիմիր Պուտինին
error: Content is protected !!