4-ամյա աղջիկը սովորեցնում է տատիկին, թե ինչպես է պետք ապրել․ Զվարճալի տեսանյութ

Այս տեսանյութը համացանցում հայտնվելուց ընդամենը րոպեներ անց հավաքել է միլիոնավոր դիտումներ և արժանացել է բազմաթիվ օգտատերերի կողմից դրական մեկնաբանությունների։Տեսայնութում 4-ամյա աղջիկը՝ Իվլեվան արտասանում է հայտնի բանաստեղծություն, որը մանկական գրականությունից չի վերցված, սակայն նա բանաստեղծությունը ներկայացնում է հումորով և դերասանական խաղով։

Պարզվում է սա չորս ամյա աղջկա առաջին փորձը չէ տեսախցիկի առաջ ելույթ ունենալու։ Մեկ տարեկանում աղջիկը պարել է բեմում, իսկ մեկուկես  տարեկանում Իվլեվան առաջին անգամ սովորել է բանաստեղծություն և արտասանել միջոցառումների ժամանակ։Չնայած իր տարիքին այս փոքրիկ տաղանդը արդեն մրցանակ ունի, որը ստացել է  Ռուսաստանում կայացած <<ամենալավ ընթերցողը>> մրցույթում։

Աղջիկը ծնվել է ստեղծագործողների ընտանիքում, ծնողները նրան մանկապարտեզ չեն ուղարկել, ամեն ինչ սովորեցրել են հենց իրենք։Նրանց խոսքով․ Իվլեվան շատ արագ է կարողանում նոր բանաստեղծություն սովորել, իսկ արտասանելու ձևը հենց ինքն է ընտրում։

Սակայն աղջիկը դեռ չի հասկանում, որ ինքը համացանցի աստղ է դարձել և բոլորը արդեն նրան ճանաչում են, ծնողները դրական են համարում դա և նշում են, որ հետագայում երբ աղջիկը արդեն հասկանա, թե ինչ է կատարվում նրանք լրջորեն կխոսեն նրա հետ և այնպես կանեն, որ նա <<աստղային>> հիվանդությամբ չվարակվի և ապրի սովորական երեխաների նման՝ վայելելով իր մանկությունը։

Դիտեք տեսանյութը և գնահատեք փոքրիկի դերասանական խաղը․

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

4-ամյա աղջիկը սովորեցնում է տատիկին, թե ինչպես է պետք ապրել․ Զվարճալի տեսանյութ
error: Content is protected !!