14-ամյա հայուհին իր ելույթով փայլել է ուկրաինական «Ձայնը» նախագծում

14- ամյա Լիանա Անդրեասյանը մասնակցել է ուկրաինական 1+1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող մանկական «Ձայնը» երաժշտական նախագծի կույր լսումներին: Նա կատարել է ուկրաինական KAZKA խմբի «Плакала» երգը, ընտրելով երգի մատուցման նոր տարբերակ։Լիանաի ելույթից հետո ժյուրիի բոլոր անդամները դրական են արտահայտվել, նշելով որ նա շատ հետաքրքիր ձայնային տվյալներ ունի։Լիանան հաղթահարել է <<կույր լսումներ>> փուլը։Սպասենք տաղանդավոր հայուհու հետագա ելույթներին այս նախագծում։

Հիշեցնենք, որ Լիանան փոքր տարիքից մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների։ Այդ թվում  Իգոր Կրուտոյի երաժշտական ակադեմիայի կողմից կազմակերպվող՝  «Битва Талантов» հեռուստատեսային նախագծին և կարողացել է հաղթահարել երկու փուլ,  իսկ 2018 թվականին մասնակցել է Հայաստանում կայացած <<դեպի մանկական Եվրատեսիլ>> մանկական  մրցույթին։

Լիանան ծնվել է Հայաստանում, սակայն 7 տարեկանից տեղափոխվել ու մինչ օրս բնակվում է Մոսկվայում: Այնտեղ նա հաճախում է հանրկրթական դպրոց, նաև զբաղվում է երաժշտությամբ՝ հաճախում է Տոլմաչով քույրերի երաժշտական ստուդիան:  Վոկալից բացի, Լիանան տիրապետում է նաև երկու երաժշտական գործիքի՝ դաշնամուրի և կիթառի:

Այս տաղանդավոր հայուհու ելույթը դիտեք տեսանյութում․

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

14-ամյա հայուհին իր ելույթով փայլել է ուկրաինական «Ձայնը» նախագծում
error: Content is protected !!