Քրիստինե Եղոյանի նոր երգը. տեսահոլովակի հերոսը Կարեն Ասլանյանն է

Քրիստինե Եղոյանը երկրպագուների դատին է ներկայացրել նոր երգ ու տեսահոլովակ: Երգը հավերժական թեմայի՝ սիրո մասին է՝ «Երկու սիրտ ու մի մոլորակ»:

Երգը գեղեցիկ, մեղեդային ստեղծագործություն է՝ հետաքրքիր լուծումներով: Երգը նոր է, բայց, դատելով արձագանքներից, կարելի է վստահաբար ասել, որ այն հասցրել է սիրվել:

Քրիստինեի երաժշտական կարիերան սկսվեց բոլորովին անսպասելի. նկարահանվելով ֆիլմում ու անձամբ երաժշտական կատարումներ անելով՝ նա որոշում է վերադաձնալ իր մանկության զբաղմունքին՝ սկսելով թողարկել տեսահոլովակներ ու երգեր:

Քրիստինեն խոստովանել է, որ ինքն իրեն առավել դերասանուհի է համարում՝ նշելով, որ երբևիցե իր առջև երգչուհի դառնալու խնդիր չի դրել և երգով սկսել է զբաղվել՝ հաշվի առնելով երկրպագուների արձագանքը:

Նոր տեսահոլովակում հերոսուհուն կերտել է անձամբ Քրիստինեն, իսկ հերոսի դերում հանդես է գալիս դերասան Կարեն Ասլանյանը: Մինչ այս թեժ քննարկումներ էին տարածվում Քրիստիների ու Կարենի միջև հնարավոր սիրավեպի թեման: Ենթադրելի է, որ այսուհետև դրանք ևս կշարունակեն ծավալվել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Քրիստինե Եղոյանի նոր երգը. տեսահոլովակի հերոսը Կարեն Ասլանյանն է
error: Content is protected !!