Քիչ առաջ Սարո Թովմասյանն ու Սուպեր Սաքոն հրապարակեցին իրենց նոր երգն ու տեսահոլովակը

2019 և 2020 թվականների ճամփաբաժանին, երբ հաշված օրեր են մնացել հին տարին ճանապարհելու, Սուպեր Սաքոն և Սարո Թովմասյանը իրենց երկրպագուներին զարմացրել են նոր, անսպասելի տեսահոլովակի պրեմիերայով:

Նրանք քիչ առաջ յութուբում տեղադրեցին իրենց նոր տեսահոլովակն ու երգը: Երգը կոչվում է «Ամենուր ես»: Երաժշտության հեղինակը Սարո Թովմասյանն է, իսկ խոսքերը Սարո Թովմասյանի հետ համատեղ գրել է նաև Դեմիրջիոն:

Նշենք, որ սա Սարո Թովմասյանի և Սուպեր Սաքոյի միակ համագործակցությունը չէ: Նրանք դեռ 2016 թվականին հանդես են եկել կրկին համատեղ դուետով, որը կոչվում էր «Սիրո կրակ»:

Երկու երգերն էլ ոճային առումով իրար բավականին նման են: Դրանք ռեփային, երկլեզու կատարումներ են:

Ինչպես նախորդ ստեղծագործությունը, այս ստեղծագործությունը ևս սիրային բովանդակություն ունի: Երգի հրապարակումից հետո շատ արագ արձագանքեցին երկրպագուները՝ հավանություն տալով երգին, իսկ տեսահոլովակը բնորոշեցին պարզունակ:

Оцените статью
Քիչ առաջ Սարո Թովմասյանն ու Սուպեր Սաքոն հրապարակեցին իրենց նոր երգն ու տեսահոլովակը
Նիկոլը ներողություն խնդրեց կուրթանեցի Մեխակից իր ելույթի ժամանակ
error: Content is protected !!