Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը, որը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ

Քիմ Քարդաշյանը  Twitter-ի իր էջում հրապարակել է նորածին որդու լուսանակարը։ Երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ մայիսի 10-ին։ՀԻշեցնենք, որ նրանց նախորդ երրորդ երեխան ևս ծնվել էր փոխնակ մոր օգնությամբ։Քիմ Քարդաշյան և  Քանյե Ուեսթ զույգը տղային կոչել են՝ Փսալմ անունով։ Երեխայի անունը թարգմանաբար նշանակում է․ <<երգ, տղա>>։ Այս աստղային զույգը ունի չորս երեխա՝ երկու տղա և երկու աղջիկ։ Նրանք չորս երեխաներին էլ հետաքրքիր անուններով են կոչել։ Աղջիկներին՝ Նորթ և Սենթ, իսկ տղաներին՝ Չիկագո ևՓսալմ։

Քիմ Քարդաշյանը այժմ 38 տարեկան է, ունի երջանիկ ընտանիք, որի մասին բազմիցս խոսում է իր հարցազրույցների ժամանակ։Սոցցանցերում պարպերաբար հրապարակում է երեխաների լուսանկարները։ Չնայած մոդելի երիտասարդ տարիքին նա հասցրել է անցյալում երկու անգամ ամուսնանալ։

 

Քիմը ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ, սակայն այդ ամուսնությունը երկար կյանք չի ունեցել։ Քարդաշյանը երկրորդ անգամ ամուսնացել  է Բասկետբոլիստ Քրիս  ֆրիզի հետ, սակայն ամուսնությունից  72 օր հետո  բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո  նա սկսել է հանդիպել  ռեփեր Քանյե Ուեսթի  հետ ։ 2014 թվականի մայիսին  նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում, Իտալիա։ Նրանց ամուսնական տարիների ընթացքում մի քանի անգամ նյութեր են հրապարակվել այն մասին, որ զույգը բաժանվել է, սակայն դրանք կեղծ լուրեր են եղել։Ամուսինները շատ երջանիկ են և ուրախ կյանքով ապրում են իրենց արդեն չորս երեխաների հետ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը, որը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ
error: Content is protected !!