Փոքրիկ դաշնակահարուհի Աիդա Հովհաննիսյանը հիացրել և հուզել է ռուս հանդիսատեսին. Գալկինը շոկի մեջ է

Մ. Գալկինը «Ամենից լավ» հեղինակային հաղորդման շրջանակներում հյուրընկալել է հայազգի Աիդա Հովհաննիսյանին:

Գալկինն աղջկան ներկայացրել է որպես մարդկանց փշաքաղեցնելու մեծ վարպետ:

Աղջնակն իր անկաշկանդ խոսքով, ինտելեկտուալ բարձր մակարդակով հիացրել ու զարմացրել է հանդիսատեսին: Աիդան պատմել է իր երաժշտական և առօրյա նախասիրությունների մասին: Նա երազում է դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահարուհի:

Փոքրիկը, պարզվում է՝ ունի շատ հագեցած կենսագրություն. նա մասնակցել է բազմաթիվ միջազգային, հանրապետական մրցույթների Գյումրիում, Սանկտ-Պետերբուրգում, Թբիլիսում, Բելգիայում՝ վերադառնալով բազմաթիվ արժեքավոր մրցանակներով:

Աիդայի մայրը և պապիկը, որ գտնվում էին նկարահանման դահլիճում, վստահեցնում են, որ փոքրիկ Աիդայի մոտ տաղանդի առկայությունը, սերն ու հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ նկատել են դեռ վաղուց, երբ Աիդան փոքրիկ երեխա է եղել, ընդամնեը երեք տարեկան:

Դահլիճում Աիդան նվագեց ջազային հրաշալի մի կատարում: Հանդիսատեսն ու հաղորդավարն ապշել էին աղջնակի կատարողական մեծ վարպետությունից, վիրտոուզությունից, այն անհավանական արագությունից, որ ցույց էր տալիս աղջիկը դաշնամուրի մոտ:

Виртуозная пианистка Аида Аванесян. Лучше всех! Фрагмент выпуска от 24.11.2019

«Как только её пальцы побегут по клавишам, по вашей коже тут же побегут мурашки», — на детском шоу «Лучше всех!» Максим Галкин приветствует юную пианистку Аиду Аванесян. Аида с пяти лет занимается музыкой, играет классику и джаз, участвует в международных конкурсах и мечтает стать солисткой

Опубликовано Армянский музей Москвы и культуры наций Среда, 27 ноября 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փոքրիկ դաշնակահարուհի Աիդա Հովհաննիսյանը հիացրել և հուզել է ռուս հանդիսատեսին. Գալկինը շոկի մեջ է
error: Content is protected !!