Փշաքաղվելու կատարում, «Ո՛վ Հայոց մայրեր». կատարում է բուրիաթ երգիչը

Հայկական ազգային երաժշտության ակունքները թաքնված է դարերի ակունքներում: Թերևս հենց դա է պատճառը, որ այն հոգեհարազատ և սիրելի է դառնում նաև այլազգի կատարողների համար: Բազմաթիվ են համացանցային հրապարակումները, որտեղ այլազգիները կատարում են տարատեսակ հայկական երեգեր: Դրանք անմիջապես համացանցային հիթեր են դառնում, քանի որ կատարվում են հոգով, սրտով:

Ահա այդպիսի հուզառատ կատարում է վերջերս տարածվել համացանցում: Բուրիաթ երգիչը ընտանեկան միջոցառման ժամանակ ռեստորանային համալիրում կատարում է «Ով հայոց մայրեր» երգը: Կատարումն ուշագրավ է հատկապես իր անթերի և սրտառուչ լինելու հանգամանքով պայմանավորված: Նման կատարումները նպաստում են հայ մշակույթի տարածմանը:

«Ով Հայոց մայրեր» երգը հայ իրականության մեջ սիրելի է ու հաճախադեպ է կատարվում: Այն իր թեմատիկայով առնչվում է հայ ժողովրդի ճակատագրի, ճակատագրով թելադրված դժվարությունների և այդ ամենի մեջ հայոց մայրերի ունեցած մեծ դերակատարման հետ: Հայոց մայրերը բոլոր ճակատագրական իրավիճակներում աչքի են ընկել իրենց մեծ դերակատարումով: Ուստիև բազմաթիվ են նրանց դերին ու կարևորությանը նվիրված ստեղծագործությունները:

Улан-Удэ!

Опубликовано Мартином Казаряном Суббота, 19 октября 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փշաքաղվելու կատարում, «Ո՛վ Հայոց մայրեր». կատարում է բուրիաթ երգիչը
error: Content is protected !!