Սարգիս Ավետիսյանի նոր երգը հրաշալի ընդունելության է արժանացել

Սարգիս Ավետիսյանի յութուբյան նոր հրապարակումը մեծ արձագանք է ստացել. նա հանրայնացրել է իր նոր երգի տեսահոլովակը: Թեմատիկան դարձյալ սերն է: Երգիչը երգում գովերգում է սիրելի աղջկա արտաքին գեղեցկությունը, նշում նրա գոյությունն ու կարևորությունը իր կյանքում, որը նա կարող է զգալ համբույրի միջոցով: Սիրելիի համբույրը նրան կարող է նույնիսկ լուսին տանել:

Սարգիսը հետաքրքիր երգիչ է, ով ունի երկրպագուների հավատարիմ բանակ: Նրանք մեծ սիրով են ընդունում սիրելի երգչի նորությունները: Այս մեկը ևս բացառություն չէր:

Երգն արդեն բազմաթիվ դիտումներ, դրական ու ոգևորիչ արձագանքներ, հավանումներ ու գնահատողական խոսքեր է ստացել հրապարակումից հետո:

Երգի երաժշտության հեղինակը Սարգիս Ավետիսյանն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Նշենք, որ Գրիգորը մի շարք հետաքրքիր ժամանակակից երգերի հեղինակ է: Տեսահոլովակը շատ գեղեցիկ է ստացվել. հեղինակը Վարդան Պողոսյանն է:

Երգը կարող եք լսել ստորև:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սարգիս Ավետիսյանի նոր երգը հրաշալի ընդունելության է արժանացել
error: Content is protected !!