Պազվում է՝ հեռավոր Ճապոնիայում կա մի երաժշտական համայնք, որտեղ մեծ սիրով են մոտենում Կոմիտասի ստեղծագործություններին

Կոմիտասը հայ երաժշտական աշխարհի անգնահատելի և փառապանծ ներկայացուցիչներից է, ում ստեղծագործությունները, երաժշտական մշակումները մեծ դեր ունեն հայ երաժշտության զարգացման գործում: Նրա շնորհիվ է, որ հայկական երաժշտությունը մրցունակ է համաշխարհային մշակույթի ոլորտում, և հպարտությամբ այն կարելի է հանել միջազգային ասպարեզ որակյալ երաժշտության առաջատարներից մեկը լինելու գիտակցությամբ:

Ասվածի վառ ապացույցներից մեկն էլ Ճապոնիայում Կոմիտասի արվեստի հանդեպ տարածված մեծ սերն է: Պարզվում է հեռավոր Ճապոնիայում կա մի երաժշտական համայնք, որտեղ մեծ սիրով ու պատկառանքով են վերաբերվում Կոմիտասի ստեղծագործություններին: Այստեղ գործում է Կոմիտասի երաժշտական ընկերություն:

Հոլովակում ճապոնուհի Էմի Մացուբարան է: Նա կատարում է Կոմիտասի «Հո՜յ Նազազն» հայտնի ստեղծագործությունը: Միայն կարելի է հիանալ երիտասարդ ճապոնուհու կատարողական վարպետությամբ, Կոմիտասի հանդեպ ունեցած վերաբերմունքով, երգի նրբաճաշակ ընտրության կարողությամբ և հրաշալի ձայնային տվյալներով: Նրա կատարման անաղարտությունը հիացմունք ու հաճույք է պատճառում ունկնդրին:

Կատարումը կարող եք վայելել ստորև:

KOMITAS. Hoy, Nazan

Песня Комитаса «Ой, Назан» в исполнении талантливой японской девушки Эми Мацубара. Оказывается, в далёкой Японии есть музыкальное сообщество людей, увлечённых творчеством Комитаса и других армянских композиторов. Видео: 日本コミタス音楽協会 Komitas Music Society of Japan

Опубликовано Армянский музей Москвы и культуры наций Вторник, 25 февраля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պազվում է՝ հեռավոր Ճապոնիայում կա մի երաժշտական համայնք, որտեղ մեծ սիրով են մոտենում Կոմիտասի ստեղծագործություններին
error: Content is protected !!