Միհրան Ծառուկյանի անչափ հուզիչ երգը. Հայրս ու աշխարհս

Հայրական սիրուն ձոնվել են բազմաթիվ գեղեցիկ ստեղծագործություններ: Միհրան Ծառուկյանի այս երգը այդ գեղեցիկ ստեղծագործություններից մեկն է: Երգն իր թեմատիկայով և գեղեցիկ հնչողությամբ մեծ սեր ու տարածում է ստացել Միհրանի երգարվեստը սիրողների մոտ:

Երգի հուզիչ ու սրտամոտ բառերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը Էդգար Ալեքսանյանինն է: Երգն անչափ հուզատառ ու մեղեդային: Ստեղծագործության մեջ արժևորվում է հայրական իմաստությունն արտահայտող խորախորհուրդ խոսքերը, որոնք մտապես զավակի կյանքի ուղեկիցներն են դժվարին ու բարդագույն օրերին:

Հայրական էությունը համալրում է զավակի աշխարհը, երանելի դարձնում նրա կյանքն ու միասին անցկացված թանկագին ու անփոխարինելի ժամանակահատվածը: Հայրական ներկայությունն ուժեղացնում ու կորովով է լցնում զավակի ներաշխարհը՝ դառնալով բացարձակ արժեք ու պատկերավոր օրինակ, անպարտելիության խորհրդանիշ: Նույնիսկ հասունության մեջ հայրական էության ներկայությունը փարոս է ու ինքնավստահության ներշնչում

Առաջարկում ենք հավելյալ անգամ վայելել գեղեցիկ ստեղծագործությունը՝ կցված ստորև:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Միհրան Ծառուկյանի անչափ հուզիչ երգը. Հայրս ու աշխարհս
error: Content is protected !!