Միհրան Ծառուկյանը քիչ առաջ իր և Արփի Գաբրիելյանի հետ պսակադրությունից լուսանկար է հրապարակել

Միհրան Ծառուկյանն իր առաջին մեծ մենահամերգի ժամանակ և անխքան այդ իր երկրպագուներին մեծ անակնկալ էր խոստացել: Հենց բեմի վրա, Արփի Գաբրիելյանի հետ դուետից հետո Միհրանը նրան մատանի նվիրեց և առաջարկություն արեց: Այդ ամենից հետո միայն Արփին սկսեց հրապարակայնորեն խոսել իր և Միհրանի հարաբերությունների մասին՝ հաստատելով մինչ այդ նրանց միության մասին հասարաության մեջ շրջանառվող խոսակցությունները:

Հանրային ուշադրությունը սևեռվեց նրանց վրա: Փորձեր արվեցին տարատեսակ ինտրիգային խոչընդոտներ հորինել զույգի միասնության վերաբերյալ:

Միհրան Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ մի լուսանկար հրապարակեց, որտեղ երևում է, որ նա պսակադրվում է Արփիի հետ: Նկարին կցված ամիս-ամսաթվից երևում է, որ այն տեղի է ունեցել հենց այսօր:

Որքան էլ նրանց ընկերության բացահայտման փաստը սպասելի էր և ենթադրելի, սակայն նրանց այդքան շուտ միության և ամուսնության մասին երկրպագուները չէին էլ ենթադրում: Դատելով նրանց արձագանքներից՝ նրանց համար անսպասելի էր դեպքերի նմանատիպ զարգացումները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Միհրան Ծառուկյանը քիչ առաջ իր և Արփի Գաբրիելյանի հետ պսակադրությունից լուսանկար է հրապարակել
error: Content is protected !!