Մանկական Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը Լեհաստանում է. ինչպե՞ս են ընթանում փորձերը

«Ամարաս» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար ներկայացնում է մանկական Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հայաստանը ներկայացնելու է Կարինա Իգնատյանը: Երգը գունեղ է և հիթային: Նրան պարային համարի բեմականացման համար ընկերակցելու են Սոսին, Մելանյան, Միլան և Կամիլան:

Այս տարի հայկական ներկայացուցիչների պարային բեմականացումով զբաղվում է հենց Վիկա Մարտիրոսյանը, ով Կարինեի հետ աշխատել է նաև այլ ծրագրերի շրջանակներում և շատ է հավանում նրան որպես արտիստիկ կերպար: Ներկայացվելու է հայկական պարարվեստը փաբ ոճի համադրությամբ: Տեսահոլովակը, ըստ Վիկայի, շատ սիրվել է. նա այդ մասին դատողություններ է անում՝ ելնելով ստացվող արձագանքներից:

Պատվիրակությունն արդեն մեկնել է Լեհաստան: Վիկան այնտեղի փորձերից էլ է կադրեր հրապարակել՝ հայտնելով, որ առաջին փորձն անթերի է անցել: Ինչ խոսք, ակնկալիքները մեծ են:

Հաշված օրեր են մնացել մրցույթի մեկնարկին: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մեծ հավատով, սպասելիքներով և անհամբերությամբ են սպասում մրցույթի մեկնարկին:

Оцените статью
Մանկական Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը Լեհաստանում է. ինչպե՞ս են ընթանում փորձերը
Կտավատի յուղի օգտակար հատկությունները, օգտագործման կանոններն ու հակացուցումները
error: Content is protected !!