«Կռունկ» երգի անզուգական կատարում, կատարողական բարձր արվեստ, յուրահատուկ ոճային լուծումներ

«Ազգային երգիչ» նախագծի շրջանակներում հանրահռչակված Հարություն Մկրտչյանն այս անգամ ներկայացրել է «Կռունկ» ստեղծագործությունը:

Երգը ժաղավրդական է, պահպանվել է հինավուրց ձեռագրերում, իսկ վերամշակվել և այժմյան տեսքն է ստացել հանճարեղ Կոմիտասի ձեռամբ:

Երգը հայ ժողովրդի ազգային դառը ճակատագրի, նրա մշտնջենական կարոտի և պանդխտության մասին է, պատմում է պանդուխտ հայորդու կարոտի, իր երկրից եկած հարազատ կռունքի հետ զրույցի մասին:

Հարությունի կատարումը յուրօրինակ էր նրանով, որ Հարությունը երգի կատարումը սկսեց կոմիտասյան մշակմանը հավատարիմ՝ պահելով նրա մշակման սկզբունքները:

«Կռունկ» երգն իր բարդության պատճառով համարվում է հայ երգի կատարողական վարպետության չափանիշ:

Երգի կեսից գործիքավորումը կտրուկ փոխվում է՝ ստանալով ռոքային լուծում: Սա նոր մոտեցում էր այս ստեղծագործությանը, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Դատելով արձագանքներից՝ կարելի է փաստել, որ կատարումը ստացված է:

Ռոքային երանգների հաղորդման մեջ մեծ էր գիթառի դերը: Հարությունին երգի ընթացքում իր երաժշտական կատարմամբ օժանդակում էր Մ. Ալաջյանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Կռունկ» երգի անզուգական կատարում, կատարողական բարձր արվեստ, յուրահատուկ ոճային լուծումներ
error: Content is protected !!