Արդեն հեռավոր թվացող Խորհրդային ժամանակաշրջանը շատերի մոտ նոստալգիկ հիշողություններ է առաջացնում: Այդ տարիներից հետաքրքիր ու վառ հիշողություններ ունեցող մարդիկ կհաստատեն, որ այդ ժամանակ գրեթե ամեն ինչ դեֆիցիտ էր, դժվար էր ճարվում, հիմնականում հերթերի և նախապես պատվերների միջոցով էին մարդիկ ձեռք բերում իրենց ուզածը: Այդ առումով բացառություն չէին նաև կոսմետիկ միջոցները: Հրապարակում շատ քիչ կոսմետիկ միջոցների տեսականի կար, իսկ այդ սղության մեջ լրացուցիչ խնդիր էր դրանք ձեռք բերելը: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Այս փոքրիկ տուփում թարթիչների ու հոնքերի համար նախատեսված տուշ էր գտնվում: Այն պատրաստված էր մրի հիմքով: Այսպիսի տուշից օգտվում էին շատերը: Իրար կպած թարթիչներն իրարից հեռացնում էին ասեղի ծայրով:
Ձինտարս ֆիրմայի շրթներկերը ամենաթանկն ու որակյալն էին, սակայն դրանք ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէր. այն գնում էին հիմանակում վերավաճառողներից:
Տոնային կրեմներից տարածված էր «Բալետը»:
«Ռուբի Ռոս» ֆիրմայի աչքի նման գունաներկերեր ունեին գրեթե բոլորը:
Պրելեստ անվամբ մազի լաքերը սիրելի էին բոլոր աղջիկների համար. դրա օգնությամբ էին նրանք գեղեցիկ սանրվածք ստանում:
Ցանկացած կնոջ կոսմետիկայի բաղկացուցիչ մաս էին կազմում այս ունիվերսալ վազելինները: