Խորեն Լևոնյանի կատարմամբ հնչող այս երգը անդադար կարելի է լսել. հրաշալի մատուցում

Խորեն Լևոնյանը հայ իրականության մանատաղանդավոր անհատականություններից է, ով իր ամեն ձեռնարկումներում մշտապես փայլում է: Եթե Խորենը ձեռնարկում է մի գործ, ընդգրկվում, մասնակցում է որևիցե նախագծի, ապա նա այն անում է առավելագույնս լավ՝ միշտ արդարացնելով հանդիսատեսի և երկրպագուների ակնկալիքները:

Հունվարի չորսին Հարութ Փամբուկչյանն իր յութուբյան էջում հրապարակել է Խորեն Լևոնյանի կատարմամբ «Անծանոթ աղջկան» հրաշալի երգի տեսահոլովակ: Երգն անչափ գեղեցիկ ստեղծագործություն է գեղեցիկ աղջկա մասին: Այն գեղեցիկ ծանոթության և նուրբ զգացմունքների մասին է: Տեսահոլովակը նկարահանվել է նոր «Չվերթ N1» ֆիլմի շրջանակներում:

Փամբուկչյանը հրապարակմանը կից գրառում է կատարել՝ ասելով, որ տաղանդավոր դերասան, լավ ընկեր Խորեն Լևոնյանն է մատուցում  այս հրաշալի երգը:

Երգը տարիներ առաջ կատարում էր նաև Հարութ Փամբուկչյանը: Երգն ընդգրկված էր Փամբուկչյանի «Գետի այն ափին» վերնագրով ձայնասկավառակի մեջ:

Այն հանգամանքը, որ Փամբուկչյանը սիրով հանրայնացնում է երգի նոր մատուցումը մեկ ուրիշ կատարողի կողմից խոսում է Փամբուկչյանի մարդկային բարձր որակների մասին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Խորեն Լևոնյանի կատարմամբ հնչող այս երգը անդադար կարելի է լսել. հրաշալի մատուցում
error: Content is protected !!