Իրանահայ երգիչ Անդին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի երգիչը, որ արժանանում է այդ պատվին

Իրանահայ երգիչ Անդին իր յուրօրինակ ու տարբերվող ոճով հայտնի է հայկական միջավայրում: Նա մեծ սեր է վայելում, ունի երկրպագուների հոծ բանակ:

Պարզվում է՝ նրա հանրահռչակը տարածված է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային միջավայրում: Վկայությունն այն ուրախալի հանգամանքն է, որ նա արժանացել է իր անվանական աստղին, որը գտնվում է հոլիվուդյան հայտնի Փառքի ծառուղում:

Նման մեծ պատվի ոչ բոլոր արտիստներին է բախտ վիճակված արժանանալու: Անդին այն բացառիկներից է, ում բախտ է վիճակվել արժանանալու նման մեծարանքի: Նշենք, որ նա այդ պատվին արժանացած միա արտիստն է իրանական միջավայրում:

Նրան այդ պատվավոր աստղը տալու պատիվը վստահված էր Մայքլ Ջեքսոնի քրոջը՝ Լատոյա Ջեքսոնին, ով Անդիին ներկայացնում է որպես հանրահայտ երգիչ, պրոդյուսեր, արտիստ: Լայոտան իր խոսքում նշում է, որ Անդին այն բացառիկներից է, որ այդ երկիր է եկել որպես էմիգրանտ՝ միավորելով Հայաստանը, Իրանը և ԱՄՆ:

Նա ասում է, որ Անդին ամերիկյան երազանքի կենդանի օրինակ է: Լատոյան բարձր է գնահատում Անդիի երաժշտական գործունեությունը և հայտնում, որ շատ հպարտ է ու երջանիկ է նրան իր ընկերը անվանելու համար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իրանահայ երգիչ Անդին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի երգիչը, որ արժանանում է այդ պատվին
error: Content is protected !!