Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նշում է իր երեսունհինգամյակը: Դերասանուհին պատմել է ծննդյան օրվա, դրան նախորդած շնորհավորանքների, անակնկալների, ընտանիքի անդամների ու երկրպագուների ջերմագին վերաբերմունքի մասին:
Նա խորապես հուզված ու զգացված է այն փաստով, որ շրջապատված է ջերմ, բարի, իրեն սիրող ու գնահատող մարդկանցով, ովքեր ջանում են իրեն ուրախացնել, հաճելի պահեր պարգևել:
Ծովինարը պատմում է, որ ամուսինն իրեն անսպասելի անակնկալ է մատուցել: Նա մի հուզիչ հոլովակ է պատրաստել, որտեղ Ծովինարի մտերիմները, նրան սիրող մարդիկ իրենց շնորհավորական խոսքերն են ասել:
Ծովինարին առանձնապես հուզել է հոր խոսքերը, մաղթանքները, քանի որ նա հորը երկար ժամանակ չի տեսել. նրանք իրարից հեռու են ապրում:
Ինչպես ինքը՝ դերասանուհին է ասում, այս տարվա ծննդյան տոնը մյուս տարիներից առանձնանում էր նրանով, որ նա այս տարի ավելի շատ է հուզվել: Նա դա կապում է իր մեծանալու հանգամանքի հետ՝ չմոռանալով շեշտել, սակայն, որ ինքն իրեն երիտասարդ է զգում:
Կից ներկայացնում ենք նշված հոլովակը, որտեղ իրենց բարեմաղթանքներն են ուղղում Ծովինարին նրա դերասան ընկերները: