Ի՞նչ ընտրություն է կատարել Անդրանիկ Հարությունյանի որդին

Անդրանիկ Հարությունյանի և Մերի Հովհաննիսյանի որդին՝ Գրիշան, արդեն յոթ ամսեկան է: Ընտանեկան զույգը նշել է իրենց զավակի ատամհատիկը:

Ատամհատիկի արարողակարգի մեջ, ինչպես հայտնի է, մտնում է նաև ապագա մասնագիտության ընտրությունը, որը, ճիշտ է, կատարվում է պատահականության սկզբունքով, բայց առաջիկայի համար կարող է որոշակի նախանշան հանդիսանալ:

Անդրանիկի որդու ընտրությունը պտտվել է միանգամից երեք մասնագիտությունների շուրջ. ճարտարապետ, դեղագործ, օդաչու:

Հայրն այս ընտրությանը հումորով է վերաբերվում: Ընտանիքում առաջին երկու մասնագիտություններն ընդունելի են, սակայն օդաչու հետ նրանք համաձայն չեն:

Հավելենք, որ Գրիշան զույգի երկրորդ զավակն է, նրանք ունեն նաև աղջիկ

Անդրանիկի կինը մի փոքր պատմել է իրենց ընտանեկան առօրյայի, զավակների դաստիարակության սկզբունքների, Անդրանիկի՝ տնից հաճախակի և երկարատև բացակայությունների և այդ ամենի շուրջ իր վերաբերմունքի մասին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ ընտրություն է կատարել Անդրանիկ Հարությունյանի որդին
error: Content is protected !!