«Երկար մնացի առանց ամուսնուս». Սիլվի Բարկովան՝ Մումբայ վերադարձի և նոր ֆոտոշարքի մասին

Սիլվի Բարկովան այլևս հնդիկ ընտանիքի հարս է: Օգտվելով հնդկական այն ավանդույթից, որ ամուսնությունից ամիսներ անց հարսը կարող է մի քանի ամիս հայրական տանը անցկացնել, Սիլվի վերադարձել էր Երևան:

Այստեղ, ինչես ինքն է ասում, ժամանակը շատ արագ անցավ: Այս ընթացքում նա հասցրեց հարցազրույցներ տալ, նույնիսկ ֆոտոշարք արեց, որտեղ ինքը հնդկական տարազով ու հնդկական արդուզարդով է հանդես գալիս:

Սիլվին պատմում է, որ հնդկական մոտիվներով նկարները շատ լավ են ընդունվել ամուսնու և իրենց հնդիկ մտերիմների կողմից:Սիլվին այժմ կրկին Հնդկաստանում է՝ կրկին երևանյան կարոտը սրտում: Հայաստան վերադառնալու պլաններ առաջիկայում կան, հավանաբար արդեն ամուսնու հետ, իսկ այստեղ մշտական բնակություն հաստատելու Սիլվիի երազանքը դեռևս անկատար է, քանի որ կան խանգարող հանգամանքներ, մասնավորապես ամուսնու աշխատանքի բնույթը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Երկար մնացի առանց ամուսնուս». Սիլվի Բարկովան՝ Մումբայ վերադարձի և նոր ֆոտոշարքի մասին
error: Content is protected !!