«Երգիր, թե կարող ես» նախագծի հեղինակ և վարող Վաչեն բաժանվո՞ւմ է կնոջից

Վաչե Թովմասյանը, ով հանրահռչակվել էր հումորային ֆորմատի հաղարդաշարերի, մասնավորապես շուների միջոցով, այս տարի հանդես եկավ նոր հաղորդման հեղինակությամբ: Հաղորդումը՝ «Երգիր, թե կարող ես», բնույթով ժամանցային է, ֆորմատով՝ թեթև. այն նորություն է հայկական հեռուստատեսության ծրագրերի շրջանակներում: Քննադատություններով հանդես եկողները շատ են, բայց անվիճելի փաստ է, որ հաղորդումը բավականին ռեյտինգային է:

Լինելով հանրային ուշադրության կենտրոնում՝ Վաչեն կարողանում է ընտանեկան և անձնական մանրամասները հնարավորինս գաղտնի պահել: Ի հակադրություն սրան, վերջերս սկսեցին լուրեր շրջանառվել, որ Վաչեն բաժանվել է կնոջից: Կինը՝ Գայանե Մանուկյանը, չի արձագանքում այս լուրերին և ոչ մի հստակություն չի մտցնում:

Հետաքրքրասերներին մնում է միայն հետևություններ անել՝ ելնելով սոցհարթակներում ամուսինների շփման մակարդակով:

Նկատելի է դարձել, որ ամուսնական զույգերն այլևս Ինստագրամ սոցցանցում իրար հետևորդ չեն այլևս:

Իսկ Գայանե Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումներից կարելի է ենթադրել, որ նա կյանքի շատ դժվարագույն ժամանակաշրջան է հաղթահարում: Գրառումներում ակնհայտ է, որ նա մեծ ցավ է ապրում, խոր հիասթափություն:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Երգիր, թե կարող ես» նախագծի հեղինակ և վարող Վաչեն բաժանվո՞ւմ է կնոջից
error: Content is protected !!