Գևորգ Մկրտչյանի նոր երգը երկրպագուների կողմից ընդունվել է որպես Վալենտինի լավագույն նվեր. «Սիրուն հարսիկ»

Ժամեր առաջ Գևորգ Մկրտչյանը յութուբյան իր ալիքում հանրայնացրեց ևս մի նոր երգը, որը կոչվում է «Սիրուն հարսիկ»: Երգը միանգամից մեծաքանակ դիտումների ու բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձավ:

Մեկնաբանություններում Գևորգի երկրպագուներն իրենց հիացմունքն են արտահայտում գեղեցիկ երգի առիթով, շնորհակալություն հայտնում սիրելի երգչին՝ նրա նոր երգն ընդունելով որպես առաջիկայում սպասվող սիրահարների տոնի լավագույն նվեր:

Երգի թեմատիկան սերն է, սիրո հիմքով սպասված ընտանիքի ձևավորումը, ընտանեկան կապեր ստեղծելու կարևորության շեշտադրումը: Երգը նորապսակ երիտասարդի երջանիկ ապրումների արտահայտությունն է ամուսնության շեմին: Նա շնորհակալություն է հայտնում Աստծուն ու բախտին, որ գտել է իր սիրելիին ու հնարավորություն ունի նրա հետ ընտանիք կազմելու:

Գևորգի նոր երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Արման Անտոնյանը: Մեկնաբանություններում հնչում է նաև այն կարծիքը, որ Արման Անտոնյանի հեղինակած բոլոր երգերն էլ շատ լավն են:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գևորգ Մկրտչյանի նոր երգը երկրպագուների կողմից ընդունվել է որպես Վալենտինի լավագույն նվեր. «Սիրուն հարսիկ»
error: Content is protected !!