Գևորգ Մկրտչյանի երգի պրեմիերան լավագույն նվերն է իր երկրպագուներին. Love-ա Love-ա

Ժամեր առաջ Գևորգ Մկրտչյանը յութուբյան իր ալիքով հրապարակեց իր նոր երգն ու տեսահոլովակը: Այն սիրո մասին է: Երգն իսկական նվեր է Գևորգի կողմից իր երգարվեստի սիրահարների համար:

Երգն աշխույժ ու ռիթմիկ ստեղծագործություն է, որին հրաշալիորեն ներդաշնակվում է տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը անձամբ Գևորգն է: Գևորգը նաև հոլովակում գլխավոր հերոսին է կերպավորում, իսկ աղջկա դերում հանդես է գալիս Իրինա Այվազյանը:

Երգի երաժշտությունը Արման Անտոնյանինն է, իսկ խոսքերը գրվել են Գևորգ Մկրտչյանի և Արման Անտոնյանի համատեղ ջանքերի շնորհիվ:

Երգի ռիթմիկ խաղային անցումները զուգակցվում են հայերեն-անգլերեն բառախաղերի հետ համատեղ:

Երգը հրաշալի տրամադրության հաղորդիչ է, չհոգնեցնող ու թարմացնող:

Չեն ուշացել Գևորգի երկրպագուների արձագանքները. նրանք ջերմ ու բարի մեկնաբանություններ են թողել երգի հրապարակման տակ՝ գովաբանելով սիրելի երգչի տաղանդը և հրաշալի երգը: Նրանք փոխադարձել են երգչին երգում հնչող հայտնի խոսքերը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գևորգ Մկրտչյանի երգի պրեմիերան լավագույն նվերն է իր երկրպագուներին. Love-ա Love-ա
error: Content is protected !!