Գոռ Եփրեմյանի և Սարգիս Ավետիսյանի՝ մայրերին նվիրված անչափ հուզիչ երգը

Մայրական տիրեզերական սիրո թեման անսպառ է ու անվերջ: Մայրական անսահման սիրո թեմատիկային առնչվող բազմաթիվ ու բազմատեսակ գեղեցիկ ստեղծագործությունների շարքերին ավելացել է ևս մեկը՝ Սարդիս Ավետտիսյանի և Գոռ Եփրեմյանի «Մամ» երգը: Երգը յուրօրինակ սիրո խոստովանություն է մայրերին, նրանց սիրո ու ջերմության գովերգում:

Երգն անչափ հուզիչ է, գեղեցիկ թե՛ իր կոմպոզիցիոն ամբողջության մեջ, թե՛ տեսահոլովակի բեմադրությամբ, թե՛ երգիչների կատարողական վարպետությամբ:

Երգը մայրական սիրո հրաշալի ձոն է. արտահայտված են զգացմունքներ, որոնք հոգեհարազատ ու բնորոշ են շատերին: Այն ունկնդրին միանգամից տեղափոխում է մանկություն, կարոտի ու սիրո վառ ու ջերմացնող զգացողություններ փոխանցում:

Երգի երաժշտությունը Սարգիս Ավետիսյանն է, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանինը: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Տեսահոլովակում մոր դերում հանդես է գալիս Օֆելյա Զաքարյանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գոռ Եփրեմյանի և Սարգիս Ավետիսյանի՝ մայրերին նվիրված անչափ հուզիչ երգը
error: Content is protected !!