Գիտնականներն ապացուցել են, որ ծառերը կարող են սիրել և հոգ տանել միմյանց մասին

Գերմանացի գիտահետազոտող Փիթեր Ուոլլբենն իր կյանքի մեծ մասը նվիրել է ծառերի հատկությունների ուսումնասիրությանը և արդյունքում բավականին հետաքրքիր փաստեր է բացահայտել դրանց մասին:

Ուոլլբենն իր ուսումնասիրություններից մեկում գրում է.

«Ծառերը կարող են ունենալ ցավի և այլ տեսակի զգացողություններ, ինչպես օրինակ վախը: Նրանք սիրում են միմյանց հետ շփվել: Կողակից ծառերի միջև ձևավորվում է որոշակի բարեկամություն: Նրանք կապ են ստեղծում տարեց զույգի նման, երբ մեկը խնամում է երկրորդին»:

Դանիական համալսարանի դոկտոր Անդրաս Զիլինսկին, օգտագործելով լազերային սկանավորումը, 22 տեսակի ծառերի և թփերի ճյուղերի և տերևների ճշգրիտ դիրքի ուսումնասիրություն ու չափում է իրականացրել, իսկ 2015-ին հրապարակել է իր դիտարկումներն ու անսպասելի բացահայտումները:

Պարզվել է, որ որոշ ծառեր գիշերվա ընթացքում մի քանի անգամ ցածրացնում են իրենց ճյուղերը, ինչը համապատասխանում է ջրի և շաքարի շարժման ցիկլին:

Գիշերային ժամերին որոշ ծառեր 10 սմ-ով ցածրացնում են ճյուղերը, իսկ արևածագին արևը կրկին բարձրացնում է այն:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գիտնականներն ապացուցել են, որ ծառերը կարող են սիրել և հոգ տանել միմյանց մասին
error: Content is protected !!