Արման Հովհաննիսյանի հին երգի նոր մատուցումը մեծ սիրով է ընդունվել երկրպագուների կողմից. «Տարիներ»

Արման Հովհաննիսյանն առանձնանում է իր առանձնահատուկ ոճային և կատարողական յուրահատկություններով: Նրա երգերը միանգամից սիրվում են և դառնում հիթային:

Հերթական հիթային երգերից էր նաև «Տարիներ» երգը, որը տարիներ շարունակ հնչում էր բազմաթիվ միջոցառումների և համերգների ժամանակ: Երգն անչափ սիրված և ընդունված էր: Ինչպես շատ երկրպագուներ են փաստում, երգի մեղեդու տակ շատերն են սիրահարվել, ընտանիք կազմել և անցկացրել իրենց գեղեցիկ տարիները:

Թերևս այս համընդհանուր սերն ու ընդունելությունն էլ երգչին կրկին մղել երգը վերամշակելուն և նորովի մատուցելուն: Մարտի 7-ին երգիչն իր յութուբյան ալիքում հանրայնացրեց հին երգի նոր տարբերակը, որը միանգամից սիրվեց և ընդունվեց:

Ընդհանուր գնահատականներից կարելի է ենթադրել, որ նոր տարբերակը շատ ավելի հաջող ու որակյալ է ստացվել, այն ավելի շատ է սիրվել: Շատերն են համեմատականներ անցկացրել՝ նախապատվությունը տալով նոր մշակմանը:

Առաջարկում ենք վայելել կատարումը և տալ սեփական գնահատականը նոր մշակված տարբերակին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արման Հովհաննիսյանի հին երգի նոր մատուցումը մեծ սիրով է ընդունվել երկրպագուների կողմից. «Տարիներ»
error: Content is protected !!