Արկադի Դումիկյանի և Արսեն Շահունցի հուզիչ երգը նվիրված դուստրերին

Արկադի Դումիկյանն ու Արսեն Շահունցը ներկայացրել են դուստրերին նվիրված հրաշալի, հուզիչ երգ դուետի տեսքով: Երգի կատարումը երկլեզվյա է. մի մասը ռուսերենով է, մյուսը՝ հայերենով:

Երգի երաժշտությունն ու բառերը շատ գեղեցիկ ու սրտառուչ են ստացվել: Երգը հայրերի ձոնն է դուստրերին: Երգն արդեն չափահասության շեմը հաղթահարած աղջիկների նկատմամբ հայրական սիրո ու ջերմության, արդեն մեծացած աղջկա ապագայի ու անցած տարիների մասին հույզերի ու մտորումների արտահայտություն է:

Հավանաբար բոլոր հայրերն էլ կյանքի որոշակի շրջանում ունենում են նմանատիպ հույզեր ու զգացումներ, ուստի երգը սիրվել է շատ-շատերի կողմից:

Երգի երաժշտության հեղինակը Շավարշ Գևորգյանն է, հայերեն խոսքերի հեղինակը՝ Արսեն Գրիգորյանը, իսկ ռուսերեն խոսքերը գրել է Արսեն Կասիևը:

Երգը հրաշալի ընդունելության է արժանացել երկրպագուների կողմից: Այն դեռևս չունի տեսահոլովակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արկադի Դումիկյանի և Արսեն Շահունցի հուզիչ երգը նվիրված դուստրերին
error: Content is protected !!