Արկադի Դումիկյանի նոր երգի պրեմիերան՝ նվիրված մայրերին. «Մամա»

Արկադի Դումիկյանը կանանց, գեղեցկության, մայրության տոնը շնորհավորել է յուրօրինակ ձևով: Երգը նվիրված է մայրերին: Երգիչը գովերգում է իր մորը: Յուրաքանչյուր ունկնդիր երգի մեջ իր մորն է տեսնում ու երգում: Այն ձոն է մայրական անփոխարինելի դերի, խոսքերի մասին, որոնք յուրաքանչյուր զավակի համար իսկական օրհնանք է:

Երգի խոսքերի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, իսկ երաժշտությունը Գուրո Գասպարյանինն է: Երգի խոսքերը սիրելի և հոգեհարազատ են բալարին:

Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Միրզոյանն է: Տեսահոլովակը կառուցված է գեղեցիկ ու հետաքրքիր սյուժեի հիման վրա: Այն անհնար է առանց հուզվելու նայել:

Երկրպագուներն արդեն հասցրել են տալ իրենց բնորոշումը երգին. այն աննկարագրելի գեղեցիկ, հուզիչ, հիասքանչ երգ: Երգը մայրության գաղափարի յուօրինակ արժևորում ու կարևորում է: Այն բխում է ամենքի սրտից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արկադի Դումիկյանի նոր երգի պրեմիերան՝ նվիրված մայրերին. «Մամա»
error: Content is protected !!